|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Համացանցում տարածվում են լուսանկարներ, որոնցով արձանագրվել է զորամաս գնացող ռուս խաղաղապահների՝ Իջեւանի շուկայում գնումներ անելը:
Հիշեցնենք՝ օրերս լուրեր էին շրջանառվում, թե Տավուշի գյուղերում խաղաղապահները եւ ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում: Մինչդեռ այս տեղեկություններով արվող պնդումները Պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ այն համարելով մտացածին, իսկ Տավուշի մարզպետարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա եւ չի նախատեսվում:
