կարևոր
3358 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-11 17:03
Քաղաքական

Դուք էլ ինձ համար Նիֆ-Նիֆն եք․ քաղաքագետը՝ ԿԳՄՍ նախարարին

Դուք էլ ինձ համար Նիֆ-Նիֆն եք․ քաղաքագետը՝ ԿԳՄՍ նախարարին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Մաթեմատիկա» առարկայի ծրագրային փոփոխության առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնչեցրած մտքին․

«Լսեք ԿԳՄՍՆԱԳԼՃԿ նախարարի մտքերը...։

Ուրեմն եթե այդպես կարելի է, տիկին նախարար, դուք էլ հանրային դեմք լինելով ինձ համար Նիֆ֊Նիֆն եք... Թե ձեր հանրային ընտանիքում ո՞վ է Նաֆ֊Նաֆը և ո՞վ Նուֆ֊Նուֆը` դու ընտրի...։

Դպրոցական գրքերի հրատարակումը ձախողած, բուհական համակարգը միջակություններով լցնող և կազմաքանդող սույն տիկինը պատրաստ է պաշտոնը պահելու համար զարմանահրաշ մտքեր արտահայտել ու պաշտպանել ամեն տեսակ անհեթեթություններ...»։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարը մտահոգություն է հայտնել, որ երեխաները լավ չեն սովորում «Մաթեմատիկա» առարկան, ինչի առիթով նշել է, որ պետք է մոտեցումը փոխվի և ըստ նրա առարկան պետք է բացատրել ընտանիքի միջոցով։ Դասագրքում ներկայացված է նման ընտանիք, որի անդամների անուններն են՝ Ադի, Բուդի, Գուդի, Դուբի, Եգի։ Առավել մանրամասն կարող եք դիտել՝ հղումով։