Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Յուրաքանչյուր երկրում լինում են անկումային տարիներ, երբ վատ ղեկավարությունն իր հետ բերում է պատերազմներ, տարածքների կորուստ, մահեր, հիվանդություններ և շատ այլ աղետներ։ Դրանք իրենց անդառնալի հետքը թողնում են երկրի ու նրա բնակիչների ճակատագրի վրա, բայց դրանք խնդիրներ են, որոնք հաջորդ սերունդները կարող են շտկել։
Կա մեկ բան, սակայն, որը երբեք շտկել հնարավոր չէ։ Դա անկումային ժամանակներում ծախված ու բարոյականությունը կորցրած մարդկանց ճակատագիրն է։
Ասենք՝ բոլոր տեսակի սրբությունների վրայով անցնող դպրոցի կամ հիվանդանոցի տնօրենը, գյուղապետը, քաղաքապետը կամ դրանց մանկլավիկները, մարզպետը կամ նախարարը և դրանց սողունները ինչպե՞ս են վերականգնելու իրենց կորցրածը՝ բարոյականությունը և սրբությունները։
Ես, օրինակ, մոտս անունների ցուցակ եմ պահում՝ արարքներով հանդերձ։
Նիկոլը շուտով էլ չի լինի երկրի ղեկին։ Հերթով անցնելու եմ ցուցակի վրայով ու հերթով սրբապիղծներին հիշեցնելու եմ իրենց արածները։
Ի՞նչ պատասխան պիտի տան․․․ այլևս քծնել ու տաք անկյունում տեղավորվել չի լինելու, քանի որ իսկական վենդետան այն ժամանակ է, երբ դավաճանները հեռացվում են իշխանությունից ու կանգնում դատաստանի առաջ»։