կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 14:35
Հասարակություն

Այդ հատվածն ինձ համար անակնկալ էր. Մակունցը` ՍԴ նորընտիր դատավորի հայտարարության մասին

Այդ հատվածն ինձ համար անակնկալ էր. Մակունցը` ՍԴ նորընտիր դատավորի հայտարարության մասին

Այդ հատվածն ինձ համար անակնկալ էր. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը`անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի կողմից երեկ հանդիսավոր երդման ժամանակ հնչեցրած խոսքերին:

Մակունցի համոզմամբ`այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել: Խմբակցության ղեկավարի խոսքով` նորընտիր դատավորի նման հայտարարությունը վերաբերում է Սահմանադրության որոշ դրույթների մեկնաբանությանը: «Սահմանադրության դրույթները կարող ենմեկնաբանել բացառապես Սահմանադրական դատարանը եւ ՍԴ դատավորը, հետեւաբար` բոլոր մեկնաբանությունների համար դիմեք Վահե Գրիգորյանին»,-նշեց Մակունցը:

Դիտարկմանը`ինչպես է ինքը վերաբերվում այն բանին, որ Վահե Գրիգորյանը խորհրդարանում քննարկումների ժամանակ երբևէ չի ասել իր մտադրության մասին և այդ մասին խոսել է միայն դատավոր ընտրվելուց հետո, նա արձագանքեց` յուրաքանչյուր թեկնածու ինքն է որոշում` երբ հանրայնացնի իր մտադրությունները:

«Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում, և ես որևէ խնդիր այդ մասով չեմ տեսնում»,- ասաց Մակունցը`հավելելով, որ խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, բայց ՍԴ-ում իրավիճակից իրենք տեղյակ եղել են:

Ինչ վերաբերում է լեգիտիմության վերաբերյալ մեկնաբանություն անելուն, ապա դա, Մակունցի կարծիքով, Սահմանադրական դատարանի տիրույթում է: