Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրում է.
«Մեր հասարակությանը բաց տեքստով բարոյազրկելը շարունակվում է…
Զարմանալի չէ, որ այլևս հուժկու կերպով զարկ է տրված ոտնատակ տալու հայ տեսակը և նրա հոգևոր արժեհամակարգը: Մի պետություն, որտեղ բոլորը քրիստոնյա են և ազգային հավատքը քրիստոնեությունն է, պատրաստվում է շատ ազատ կերպով հանդես գալ Իլյա Պրուսիկին անունով մեկը, ով բացեիբաց անարգում և պղծում է այդ նույն ժողովրդի համար նվիրական սրբություն համարվող պաշտամունքի նշանը՝ Խաչը, այն Խաչը, որի առջև աղոթում ենք, դրոշմում ենք մեր ճակատներին, պատերազմի ընթացքին այն կրում ենք մեզ հետ՝ Խաչի նշանի օգնությամբ հաղթանակի հասնելու համար: Բայց եկ և մի խենթանա, որ այն անարգողին հասարակության մի ստվար զանգված սրտատրոփ սպասում է, պատրաստ է հյուրընկալել և պատվի արժանացնել»։