կարևոր
2431 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-25 09:11
Քաղաքական

Արցախում անցնում են պայքարի կոշտ միջոցների․ «Հրապարակ»

Արցախում անցնում են պայքարի կոշտ միջոցների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, 20.00-ին, համաժամանակյա հանրահավաքներ կանցկացվեն Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում: Նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց համախմբվել եւ «միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը եւ Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»: Ըստ Ներսիսյանի՝ յուրաքանչյուրի մասնակցությունը կարեւոր է Արցախի ու արցախցիների համար: Տեղեկացանք, որ ինչպես նախորդ, այս անգամ էլ Ստեփանակերտի հանրահավաքն առաջնորդելու է պետնախարարը։

Հիշեցնենք, որ նախորդ հավաքի ակտիվ մասնակիցներից էին Արցախի հակառուսական հայացքներ ունեցող ՀԿ եւ քաղաքական սեկտորի ներկայացուցիչները, որոնք երթով շարժվելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբ՝ նրանցից պահանջում էին Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել։ Իսկ հայաստանյան հավաքի կազմակերպիչները ՀՀ-ում Արցախի տեղակատվական շտաբն է՝ ի դեմս ղեկավար Միքայել Վիրաբյանի։ Հատկանշական է, որ այսօր Մոսկվայում էլ տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Այսօր լրանում է, նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցի մեկ շաբաթը, և ըստ էության Արցախը անցնում է նրա հայտարարած պայքարի կոշտ միջոցների»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում