|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ԲՀԿ-ն խմբակցության նիստ է արել, որն անձամբ վարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը, ըստ մեր աղբյուրի, ունեցել է բարձր տրամադրություն եւ թիմին «դուխ» է տվել. «Ոչ մի բանից չվախենաք, գնալու ենք մինչեւ վերջ»:
Ակնարկել է նաեւ, որ եթե իշխանությունը շարունակի ուժայինների միջոցով ռեպրեսիաները, ապա իրենք մարդկանց փողոց կհանեն: Ի դեպ, այս օրերին Ծառուկյանի հետ այրված կամուրջներն են վերականգնում նախկին ԲՀԿ-ականները: Կիրակի օրվա բողոքի ակցիային՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, մասնակցել են նաեւ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի «երդվյալ ազատամարտիկները», Ռուստամ Գասպարյանի «Սեւ հովազի» տղաները:
ԲՀԿ-ն բացահայտ անցնում է կոշտ մարտավարության․ երեկ պատգամավորները բոյկոտեցին կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում