Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, ՆԱՏՕ-ական չափանիշներով վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում:
Տարբեր բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունները, «Կոմանդո»-ների վերապատրաստումներն ու ձևավորվող նոր զորամասերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 18-20 հզ. զինծառայող է վերապատրաստվել:
Զուգահեռ, Ադրբեջանի ու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ևս կրթական, ուսուցման ծրագրերով մեծ թվով զինծառայողներ են անցնում, որոնք նշածս թվի մեջ չեն մտնում:
Ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում կեղծ խաղաղասիրություն է քարոզում, տարբեր իշխանական դեմքեր ամենօրյա ռեժիմով խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ ախպերության ու դրա օգուտների մասին, իսկ Ադրբեջանի նախագահը բաց հայտարարում է, որ միջազգային հարաբերություններում ուժը, այլ ոչ թե միջազգային իրավունքն է հարց լուծում և հայտարարում զինված ուժերի բարեփոխումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին:
ՀՀ իշխանության հանձնվողականությանն Ադրբեջանն առաջադրում է կոշտ միջոցների քաղաքականություն»: