|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Նախաձեռնութեամբ ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի և մասնակցութեամբ ՀԵԴ, ՀԵԴ Գլենդելի Ռուբէն ուխտ և Շանթ Ուսանողական Միութեան Կիրակի, Յոյլիս 23ի երեկոյեան ժամը 6ին Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ «Սրբազան Խաչելութիւն» վերնագրով ոգեկոչման ձեռնարկ նուիրուած Լիսպոնի հինգ մարտիկների սխրագործութեան 40 ամեակի յիշատակին:
Միջոցառմանը ցուցադրուեցին տարբեր տեսաերիզներ, ներառեալ անհատական վկայութիւններ և պատմական արխիւներ, տեղի ունեցաւ յեղափոխական երգերի ներկայացում, դուդուկով և դաշնամուրով, որին երգով միացան բոլոր ներկաները: Եղան նաև համապատասխան ասմունքներ Րաֆֆի Սարեանի միջոցով:
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի անունից խօսք առաւ Տարօն Տէր Խաչատուրեանը: Օրուայ գլխաւոր բանախօսն էր հրապարակախօս՝ Վաչէ Բրուտեանը: