|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Երկրապահ կամավորների միությունում տեղի կունենա 2016 թվականին զոհված զինծառայողների ոգեկոչման և նրանց ընտանիքներին աջակցման միջոցառում:
Հարգանքի տուրք կմատուցվի և ծաղկեպսակներ կխոնարվեն ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, ովքեր հանդիսանում են «Կովկաս» ռեստորանային համալիրի, «Ֆասթկրեդիտ», «Վիվառո» ընկերությունների հիմնադիրներ, դրամական օգնություններ կտրամադրվեն խաղաղ պայմաններում զոհված զինվորականների ընտանիքներին:
Բադալյան ընտանիքի բարեգործական այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Այս տարի և սյուրաքանչյուր զոհված ընտանիքի կնվիրաբերվի մեկական միլիոն դրամ: Դրամական օգնություն կտրամադրվի թվով 129 ընտանիքի: