կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-08 10:48
Առանց Կատեգորիա

Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում․ «Փաստ»

Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը ապրիլի 26-ին գրություն էին ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն` գերիների հետ կապված տեղեկություններ ստանալու և պաշտպանության նախարարի հետ հանդիպելու նպատակով։ ՊՆ-ից գրությանն ի պատասխան պատգամավորներին մասնավորաբար հայտնել են. «Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում, ուստի նման հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար»։ Այս թեմային նաև անդրադարձել է Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, որը ցանկանում է նախարարից լսել, թե այդ դեպքում ով է զբաղվում գերիների խնդրով, եթե ոչ ՊՆ-ն։

«Ես հաշվում եմ, որ դա մի ճշմարտություն բացեց մեր հասարակության համար, որ իսկապես ՀՀ ՊՆ-ն չի զբաղվում ռազմագերիների հարցով։ Մենք երևի թե պետք է շնորհակալ լինենք նախարարին նման ճշմարիտ պատասխանի համար, որովհետև նա ընդունեց, որ ՊՆ-ն իսկապես միայն ուղարկել է մեր տղաներին այնտեղ պատերազմելու և հիմա այլևս չի զբաղվում ռազմագերիներով և փաստորեն ստացվում է, որ ՊՆ-ն մտածում է, որ ռազմագերիների խնդիրը իրենցը չի։ Հետաքրքիր կլիներ լսել նաև նախարարի պարզաբանումը, թե այդ դեպքում գերիների խնդիրը ում խնդիրն է, և ով է զբաղվելու այդ խնդրով, եթե ոչ ՊՆ-ն»,ասել է Ավագյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում