Արևմուտքը աղոթում է ուկրաինացիների համար, հույս հայտնում, որ երկար կդիմանան, սպառնում է ինչ-ինչ պատժամիջոցներով, Եվրախորհրդարանն էլ Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ է հրավիրել․․․ մարտի 1-ին։))
Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ սեփական պաշտպանությունը, ապագան, հույսերը իրավարար վճիռների, շվեդական զինվորների, անգլիական նավերի, միով՝ Արևմուտքի (որի թվում՝ նաև Թուրքիայի) հետ կապելուց առաջ։
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը անթույլատրելի զենք էր կիրառում Արցախի դեմ, ֆոսֆոր էր լցնում մեզ վրա, հրթիռակոծում ու գնդակոծում էր մեր գյուղերն ու քաղաքները, այդ թվում ահաբեկիչների միջոցով վայրագություններ էր իրականացնում, Արևմուտքն ընդամենը աղոթեց ու հուսաց, պատժամիջոցների ու արտահերթ նիստերի մասին ծպտուն էլ չհանեց․․․
Ալվինա Աղաբաբյան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ