կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 09:12
Առանց Կատեգորիա

Քննիչ հանձնաժողովն Արցախի հրամկազմին Ստեփանակերտում կլսի. «Իրատես»

Քննիչ հանձնաժողովն Արցախի հրամկազմին Ստեփանակերտում կլսի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տեւական ժամանակ նիստ չի գումարել։ Հիշեցնենք, որ հանձնաժողով վերջին անգամ Գերագույն շտաբի պետ Արտակ Դավթյանն էր հրավիրվել։

«Ինչու՞ նիստեր չեք հրավիրում»-, հարցրինք հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներից մեկին։ «Քարոզարշավն է պատճառը,- նշեց նա։- Պատգամավորներն այժմ «այո» են քարոզում, հարակից այլ հարցեր քննարկելու ու նիստեր գումարելու ժամանակ չունեն գրեթե։ Հանրաքվեն հորով-մորով անելուց հետո կրկին աշխատանքի կլծվենք։ Տպավորություն չլինի, թե հարցերը սպառվել են, ուղղակի մեր գրաֆիկն է խիտ»։

Մեր զրուցակիցը, ի դեպ, չբացառեց, որ առաջիկա հյուրերն Արցախից կլինեն։ Բայց ոչ թե նրանք կգան Երեւան, այլ իրենք կգնան Ստեփանակերտ: «Պատերազմի մասնակից զինվորներին ու պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին լսել ենք, հերթն այժմ Արցախի զինվորականներինն է: Կարծում ենք՝ նրանք նույնպես բավականին ասելիք կունենան:

Ու որ հերթով բոլորին Երեւան չհրավիրենք, նախատեսում ենք ինքներս Արցախ այցելել: Թե՛ պատգամավորական շրջայց կկատարենք, թե՛ ՊԲ հրամկազմի հետ փակ հանդիպումներ կունենանք»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։