Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի անդամները քննարկել են օրակարգային հարցերը և հաստատել ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները, ազգային օպերատորին և ներդրվող համակարգին ներկայացվող պահանջները: Քննարկման արդյունքում որոշվել է ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 12-13-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է azdarar.am կայքում: Հայտարարության մեջ նշված են մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, չափանիշները և հայտի ձևը:
Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր, որի ընտրությունը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշմամբ: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում: