|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրք-ադրբեջանական տանդեմը խախտելով նոյեմբերեան եռակողմ յայտարարութեան բոլոր պայմանաւորւածութիւնները հետեւողականօրէն իրականացնում է Արցախի հայաթափման իր ծրագիրը եւ խաթարում է հայ ժողովրդի գոյատեւման եւ սեփական հայրենիքում ապրելու բոլոր հնարաւորութիւնները:
Դա իրագործւում է այն պայմաններում երբ Հայաստանի գործող իշխանութիւնը առաջնորդւելով իր աթոռապաշտական շահերով, ակնյայտօրէն որդեգրել է ապազգային կեցւածք: Արդէն բացայայտ կերպով Արցախը, մեր հայրենիքի անբաժանելի մասնիկը, ճանաչեցին Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետութեան դէ-ֆակտօ իշխանութիւնը, ժողովրդի թիկունքում, հրաժարւել է Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից եւ համաձայնել են հայկական տարածքները յանձնել թշնամուն։
Սիրելի ժողովուրդ, հայկական բնակավայրերի, ի մասնաւորի Արցախի յանձնման հարցի ամբողջ պատասխանատւութիւնը եւ մեղաւորութիւնը ընկած է Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան վրայ եւ այն չի կարող խուսափել պատասխանատւութիւնից:
Հ.Յ.Դ. Իրանի հարաւային Շրջանի Կենտրոնական Կոմիտէն խստօրէն դատապարտելով հայրենադաւ իշխանութեան կործանարար այս որոշումը, համոզւած է, որ այլընտրանք չկայ բացի Նիկոլ Փաշինեանի ռեժիմի հեռացումը:
Կոչ ենք անում Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի համայն հայութեան, միասնական պայքար մղելով հեռացնել այս ազգադաւ իշխանութիւնը եւ փրկել հայրենիքը:
Արցախը հայկական է եւ վերջ։
Հ.Յ.Դ. Իրանի հարաւային Շրջանի Կենտրոնական կոմիտէ