կարևոր
2062 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-07 11:57
Քաղաքական

Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»

Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ունի 5 տեղակալ, սակայն պաշտոնական կայքում առկա տվյալների համաձայն՝ պետք է լինի եւս մեկ տեղակալ, որի հաստիքը, սակայն, թափուր է։ Միեւնույն ժամանակ, թափուր է նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Հայաստանի ամենաերկար անունն ունեցող նախարարությունում այլ թափուր հաստիքներ էլ կան. պետ չունի Մասնագիտական կրթության եւ ուսուցման քաղաքականության մշակման եւ ռազմավարության բաժինը, ինչպես նաեւ ամենակարեւոր վարչությունների մեկը՝ Հանրակրթության վարչությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ Իրավաբանական վարչությունում էլ թափուր են փաստաթղթերի ուսումնասիրման եւ դատական գործերի բաժնի պետի եւ օրենսդրության բաժնի պետի հաստիքները:

Եվ ամենակարեւորը՝ նախարարությունը չունի նաեւ մամուլի քարտուղար։ Օրուգիշեր թափանցիկ կառավարման մասին խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրության հետ շփման մասնագետների անգամ չի նշանակում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում