|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Հանրապետական կուսակցությունում, մեզ հասած տեղեկություններով, հակված չեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրել առաջիկայում սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀԿ-ն իր անցկացրած հարցումների արդյունքում պարզել է, որ Մարգարյանի ռեյտինգն այնքան էլ բարձր չէ։ Նեղ շրջանակում քննարկել են այլ թեկնածություններ։ Ոմանք կարծում են, որ հնարավոր է ՀՀԿ-ն կանգնի Արմեն Աշոտյանի թեկնածության վրա, իսկ հնարավոր է, որ պաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը, եթե նա որոշի առաջադրվել։ 2018-ի իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին, երբ երկիրը համատարած Սերժ էր մերժում, Արմեն Աշոտյանը մայրաքաղաքի ամենավարկանիշային ՀՀԿ-ականը դարձավ՝ ռեյտինգային ընտրակարգով կենտրոնում ստանալով մոտ 2 հազար 500 ձայն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։