Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հալեպում անցած կիրակի նշվել է Արցախի Հանրապետութեան հռչակման 25 ամյակը:
Հանդիսությանը ներկա են եղել ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը, Արցախի Ազգային Ժողովի անդամ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, արցախյան ազատամարտիկ Դավիթ Իշխանյանը, Բերիո Հայոց Թեմի Առաջնորդի ներկայացուցիչ Տ. Զարեհ Քհնյ. Շաքարյանը, մշակութային, հասարակական ու կրթական գործիչներ: Հնչած ելույթներում ընդգծվել է, որ Արցախի անկախությունը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության արգասիքն է:
Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը նույնպես հանդես է եկել ելույթով:
«Անկեղծ ասած, այսօր չէ որ մեր հանդիպումը պիտի կայանար: Մեր ֆիզիկական ներկայությամբ տարիներ առաջ պատրաստակամ էինք լինել ձեր կողքին` միասին դիմագրավելու հայրենի հողից հեռու, բայց նաեւ մեր ժողովրդին նետված ձեռնոցը:
Մեր անմիջական կողք-կողքի չլինելը արդարացված էր եւ հասկանալի, նաեւ փոխըմբռնելի, մենք մեր ժողովրդին սպառնացող տարբեր ճակատների պաշտպաններն ենք, այստեղ, Արցախում, Հայաստանի Հանրապետության սահմաններում, բայց կարեւորը, մենք միասին էինք մեր բոլոր ծանր օրերին, նույն մտայնությամբ, նույն հոգսերով, ապագայի նկատմամբ նույն տեսլականով, հաղթելու կամքով:
Առիթն օգտագործելով, ուզում եմ Արցախի ժողովրդի եւ մեր իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել ձեզ 25 տարի առաջ մեզ հետ լինելու եւ մեր հաղթարշավին մասնակից դառնալու համար, նաեւ հուսադրել, որ մեր որդեգրած ուղին անշեղելի ու անկասելի է, վկան` անցած ապրիլյան օրերը»:
Ի դեպ հենց Հալեպից են մեկնարկում Արցախի Հանրապետության 25-ամյակի տոնակատարությունները:
Հայտնում է «Գանձասարը»: