Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների փակ հանդիպում-քննարկումը, տեղեկացնում է Yerkir.am-ը։
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար՝ Ռուսաստանում կառավարության փոփոխությունը կարող է որևէ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ հարցին ի պատասխան։
«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր, բավական հարուստ օրակարգ, բոլոր ձևաչափերի մեջ մեր աշխատանքները էֆեկտիվ են և շատ ակտիվ»,-ասաց նա։
Անդրադառնալով գերիների փոխանակման հարցին, Զոհրաբ Մնացականյանը փաստեց, որ այդ հարցը իր համար չափազանց զգայուն է. «Ինձ համար չափազանց զգայուն է և վատ եմ ընդունում այս իրավիճակը, որ ունենք, բայց դժբախտաբար այս պահի դրությամբ դեռ բան չունեմ ասելու»։