կարևոր
2890 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-06 21:17
Քաղաքական

Հարմարվեք դավաճանի պիտակին, դա ձեր քաղաքական բնութագիրն է․ Արտակ Զաքարյան

Հարմարվեք դավաճանի պիտակին, դա ձեր քաղաքական բնութագիրն է․ Արտակ Զաքարյան

Ներողություն հայցող Ալենը փաստորեն կարծում է, թե իրենց վիրավորելու համար են դավաճան անվանում:

Իշխանազավթիչներին վիրավորելու բազմաթիվ այլ պատճառներ կան` սկսած դատական կարգով մարդկանց մահվան հասցնելուց մինչև Covid 19-ի կամ «կացարանում» հրդեհի անմեղ զոհեր: Եվ այդ անթիվ պատճառներից ոչ մեկի համար դավաճան չեն ասում:

«Դավաճանությունն» այն «դերակատարումն է», որը ՔՊ վերնախավի գիտակցված ընտրությունն է եղել: ՔՊ-ականները պետք է հասկանան, որ իրենց դավաճան են ասում որովհետև դրա համար կան հիմնավոր կասկածներ:

Այլապես ինչպե՞ս բացատրել 2018-20թթ Արցախի խաղաղ բանակցային գործընթացի հետևողական տապալումը: Ինչպե՞ս բացատրել 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո վնասարար ու ճակատագրական սխալ որոշումներն ու գործողությունները: Ինչպե՞ս բացատրել Արցախի այսօրվա իրավիճակի կամ Հայաստանի տարածքների օկուպացիայի պատճառները:

Եթե ձեզ թվում է, թե տարածքային ահռելի կորուստներն ու մեծ թվով զոհերը համարվելու են միայն տգիտության ու դիլետանտության հետևանք` սխալվում եք: Դրանք չեն ներվելու և մոռացության չեն տրվելու: Այդ բարոյական բեռն ու մեղադրանքը միշտ ձեր վզից կախված է լինելու` որպես իշխանություն:

Որովհետև, սա այն դեպքն է, երբ դիլետանտը նաև դավադիր է, կամ հակառակը: Հարմարվեք այդ պիտակին, դա ձեր առայժմ քաղաքական բնութագիրն է: Մնացածը` ապագան ցույց կտա:

Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար