Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՔՊ-ն իր այս վարքագծով արձանագրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորը թույլ է տվել օրենքի խախտում, բայց քանի որ իրենց նշանակած դատարավորն է և իրենց սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«ՔՊ-ն ցույց տվեց, որ ինքը որևէ կապ չունի իրավունքի գերակայության, սահմանադրականության, ժողովրդավարական արժեքների հետ, նույնիսկ խուսափեց և վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև համոզված եմ, որ մի քանի հոգի կլինեին, որ տարբեր հիմնավորումներով կողմ կքվեարկեին այս նախագծին։ Հանրության, հատկապես փաստաբանական հանրության ձայնը երբ բարձրացվում է ԱԺ-ում մենք տեսնում ենք թե ինչպիսի ատելությամբ է ՔՊ-ն լցված իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հանդեպ»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով ՝ ՔՊ-ն իր այս վարքագծով վնասեց Սեդա Սաֆարյանին որպես մարդու, որովհետև կասկածի մեջ թողեց մի դատավորի, որը պետք է հետագայում ՍԴ արդարադատություն իրականացնի, անընդհատ նրան մղելու է կաշկանդված գործողությունների․
«ՔՊ-ն նաև հիմք տվեց մեզ, որ ՍԴ ներկայացվող մեր դիմումներում մենք պետք է նաև ակնկալենք, որ Սեդա Սաֆարյանը չի կարող իրականացնել արդարադատություն։ Մենք ՍԴ հերթական դիմումն ենք ներկայացրել, տենսնենք, թե իրենց ինչպես կդրսևորեն այն դատավորները, որոնք ժամանակին բարձրաձայնել են հենց այն հարցը, որի վերաբերյալ մենք դատարան դիմում ենք ներկայացրել»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ՔՊ-ն Սեդա Սաֆարյանին դրեց ծանր կացության մեջ․ «ՔՊ-ն շարժվեց այլ սկզբունքներով, ըստ էության, խոցելի պահելով ՍեդաՍաֆարյանին, արհամարհելով սահմանադրական կարգավորումները, թքելով իրավունքի գերակայության և սահմանադրական պահանջների վրա»։