Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին: Նամակում գրված է.
Հարգելի պարոն Գասպարյան,
Ենթադրում եմ, որ արդեն տեղյակ եք, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի Ազոտության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաև երթ:
Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է ս.թ. նոյեմբերի 27-ին: Այսինքն, հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:
Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինն:
Որես հավաքի մասնակից խնդրում եմ ապահովել հավաքի (այդ թվում` հանրահավաքի և երթի) անվտանգույթունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով, Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով և Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը: