կարևոր
2713 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 20:51
Քաղաքական

Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

Դեկտեմբերի 21-ին, ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի եւ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերմամբ, Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջեւ (Հունաստանի խորհրդարանի հարեւանությամբ), տեղի ունեցավ ժողովրդային բողոքի հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։

Մեծ թվով հայրենակիցների կողքին ներկա էր նաեւ կրոնական դասը՝ թեմակալ առաջնորդ Գեղամ արք․ Խաչերյանի գլխավորությամբ։ Նրա կողքին էին ­Հայ ավե­տա­րա­նա­կան համայնքի հովիվ վե­րա­պա­տվելի ­Վի­գեն ­Չո­լա­քյանն եւ ­ Կոկինիայի հո­գե­ւոր հո­վիվ ­Պա­րետ քհն. ­Խա­չե­րյանը։ Ժողովրդային բողոքի հավաքին ներկա էին Ազ­գա­յին վար­չու­թյան անդամները, Հունաստանի Կապույտ ­Խա­չի, Հ.Մ.Ը.Մ.-ի եւ ­Հա­մազ­գա­յի­նի շր­ջա­նա­յին եւ տեղական վար­չու­թյունների ան­դամ­նե­րը։ Զգա­լի էր Հ.Յ.Դ. ­Պա­տա­նե­կան եւ Երիտասարդական միու­թյունների ան­դամ­նե­րի ներ­կա­յու­թյունը, ո­րոնք Ար­ցա­խի ու Հայաստանի դրո­շներով, պաս­տառ­նե­րով ի­րենց ընդվ­զու­մն էին արտահայտում Արցախի բնիկ ժողովրդին մար­դա­սի­րա­կան մեծ ա­ղե­տի դատապարտելու, Ար­ցա­խը շրջա­փակելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը։

Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սա­դա­կան միու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չները, բողոքի ցույցի մասնակիցների անունից, պահանջեցին եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող ­Բեր­ձո­րի (­Լա­չին) մի­ջանց­քը, ինչպես նաեւ ստեղծել Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։ Եվրոպական խորհրդի պատվիրակությանը գրավոր փոխանցվեց Եվրոպական միության միջամտության հունահայության պահանջները։

Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը»։