կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 17:42
Տարածաշրջան

Ադրբեջանը ծրագրում է վառելիք արտահանել Վրաստան և Թուրքիա

Ադրբեջանը ծրագրում է վառելիք արտահանել Վրաստան և Թուրքիա

Հեյդար Ալիևի անունը կրող՝ Բաքվի նավթավերամշակման գործարանը արդիականացումից հետո, որը նախատեսված է 2022 թվականին, կսկսի դիզվառելիք արտադրել։ Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է նավթավերամշակման գործարանի արդիականացման ծրագրի գլխավոր տնօրենի տեղակալ Էմիլ Ալխասլին։

Նրա խոսքով՝ արդիականացման առաջին փուլի ավարտից հետո գործարանը կբավարարի Ադրբեջանի դիզվառելիքի պահանջարկը։ Եթե արդիականացման ծրագիրը շարունակվի 2023 թվականին, ապա նավթավերամշակման գործարանի հզորությունը հնարավորություն կտա արտահանելու արտադրանքը։

«Մենք նախատեսում ենք նավթավերամշակման արտադրանք արտահանել Վրաստանի և Թուրքիայի շուկաներ։ Դիզելային վառելիքը կլինի արտահանման հիմնական արտադրանքը»,- ասել է Ալխասլին։

Հիշեցնենք, որ Բաքվի նավթավերամշակման գործարանը հիմնադրվել է 1953թ.-ին, Կովկասի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից է։