|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աննախադեպ ամանորյա նվեր է արել իր վարորդ Արեգ Պապյանին`գրում է hraparak.am-ը։
Պապյանը Ռոմանոս Պետրոսյանի վարորդն է ավելի քան մեկ տարի, որը, ի դեպ, ԲՀԿ անդամ է եղել նախկինում։ Մարզպետարանի հաստիքացուցակով երևում է, որ նա Պետրոսյանի վարորդն է, բայց քանի որ վարորդի աշխատավարձը շատ ցածր է՝ մոտ 90 հազար դրամ, մարզպետը լավություն է արել իր վարորդին, որ եղբայրը եղբորը չէր անի, և նշանակել է մարզպետի օգնական՝ ամսական 297․ 000 դրամ աշխատավարձով։ Թեև հաստիքացուցակով փոփոխությունը չի երևում մարզպետարանի կայքում, սակայն արդեն կա մարզպետի կարգադրությունը։
Ի դեպ, ցանկացած օգնական ունի իր պաշտոնի անձնագիրը, որտեղ հստակ նշվում է ,թե ինչ գործառույթ ունի նա և ինչ հարցերով պետք է օգնի մարզպետին։