կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 21:47
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Ձերբակալել են հայկական խմբավորման 3 անդամների

ԱԶԳ. Ձերբակալել են հայկական խմբավորման 3 անդամների

Ինչպես 2010-ի հունվարին իրազեկել էինք մեր ընթերցողներին, նույն ամսվա 11-ին Համբուրգի Լոհբրյուգգեի ժամանցի վայր հանդիսացող սպորտային կենտրոններից մեկում վեճ էր սկսվել արական սեռի 17 ներկայացուցիչների միջեւ, որն ավարտվել էր կրակոցներով:

 

Գերմանաբնակ երկու խմբավորումները, որոնց ներկայացուցիչները ծագումով Հայաստանից են, թշնամացած հարաբերություններ են ունեցել: Առճակատումից հրազենից վիրավորվել էր Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասից ժամանած խմբավորման անդամներից 39-ամյա Վաչագան Վ.-ն, վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց: Նրա վիճակն այժմ լավ է, գտնվում է տանը:

 

Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված էր եղել, ժապավենը հանձնվել էր քննության: Երկուշաբթի` մարտի 21-ին, Համբուրգի լրատվամիջոցները հաղորդեցին, թե ժապավենի եւ վկաների օգնությամբ մարտի 18-ին գիշերով արդեն ձերբակալել են քաղաքի տարբեր հատվածներում բնակվող երկու խմբավորումների 3 գլխավոր դերակատարներին` 27, 36, 23 տարեկան տղամարդկանց, որոնց տներում տարատեսակ զինամթերք էլ են գտել, իսկ 36-ամյա կասկածյալի բարձի կողքին լիցքավորված ատրճանակ է եղել: Մյուս անդամներին փնտրում են:

 

Ըստ իրավապահ մարմինների` վիճաբանությունը ծագել է դրամական փոխադարձ պահանջների պատճառով: Մյունստերաբնակ հայերից մեկի հանցագործություններին տեղի ոստիկանությունն արդեն տեղյակ էր: