Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թուրքիան ավարտել է 81 կմ անվտանգության պատի կառուցումը Իրանի հետ արևելյան սահմանի երկայնքով:
Սոյլուն լուրը տարածել է Twitter-ում՝ տեղադրելով պատի լուսանկարները, որը գտնվում է արևելյան Աղրը նահանգում:
Նա շեշտել է, որ պատը Թուրքիայի սահմանի անվտանգության ամրապնդման ջանքերի արդյունք է։
Թուրքիայի հետ 534 կմ սահմանը Իրանի հետ հաճախ խախտվում է մաքսանենգների, անօրինական ներգաղթյալների և Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների կողմից, սակայն ակնկալվում է, որ պատը կբարելավի սահմանի անվտանգությունը. նշում է Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիան 2018-ին ավարտել է 764 կմ երկաթբետոնե պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանի երկայնքով: