|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ի՞նչ անել
Շատերն են այս հարցը տալիս և խարազանող հայացք նետում խորհրդարանական ընդդիմության կողմը։
Այս կարգի ճգնաժամը իշխանություն չունեցողը անզոր է լուծել։ Սա մի ջրամբար կառուցելու, գյուղամիջյան ճանապարհ նորոգելու կամ ձկնագողությունը վերացնելու կարգի խնդիր չէ։
Սա մեծ քաղաքականություն է, որին հետևելու համար ավելի շատ տեղեկատվություն է պետք, քան ԶԼՄ-ներն են տալիս։ Էլ չեմ խոսում որոշումներ ընդունելուն մասնակցելու, դրանց վրա ներգործելու մասին։
Մի՛ մեղադրեք իշխանություն չունեցողներին։
Այս իրավիճակից դժգոհների ցասումը մեկ հասցեատեր ունի՝ իշխանություն։
Ի դեպ, իրավիճակի հետ հաշտվածները նույնպես իրենց ձայնը պետք է ուղղեն իշխանությանը՝ որպես գոհության և փառաբանության խոսք ընդ չաստված ու անպայման հեզիկ ձայնով ու գետնատարած դիրքում։
Արա Սահակյան