|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Ղուլիևի կարծիքով` անհրաժեշտ է բողոքի նոտա հղել պաշտոնական Փարիզին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` վերջերս արած հայտարարություններից մեկի կապակցությամբ. հայտնում է haqqin.az-ը:
Պատգամավորին վրդովեցրել է, թե ինչու է Օլանդը ֆրանսահայ կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ աջակցություն հայտնել ազգերի ինքնորոշման իրավունքին` այդպիսով հայամետ քաղաքականություն վարելով:
«Այդ պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է բողոքի նոտա հղի Ֆրանսիային»,- հայտարարել է Ղուլիևը` ի միջի այլոց էլ հավելելով, որ հենց Ֆրանսիայի ներկայացուցիչներն են «ավելի հաճախ ապօրինաբար այցելում» Լեռնային Ղարաբաղ:
Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովն էլ փորձել է մեղմել պատգամավորի բոցաշունչ ելույթը` նշելով. «Օլանդի հայտարարությունը, հավանաբար, համատեքստից կտրված է, քանի որ Հայաստանի ԶԼՄ-ները նրա ելույթն ամբողջությամբ չեն ներկայացրել»: