Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Այսօր ժամը 12։00-ին լրացավ Նիկոլ Փաշինյանին առաջարկված հրաժարականի վերջնաժամկետը։ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը:
Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն։ Նիկոլ Փաշինյանը այլևս իրավունք չունի զբաղեցնելու վարչապետի աթոռը, քանի որ դավաճանել է 2018 թվականի համաժողովրդական պայքարի արժեքներին։ Զոհվածների, գերիների ու անհետ կորածների հարազատներն անմարդկային ցավից հետո դեռ նոր են սկսում հասկանալ, թե ինչ է կատարվել:
Նիկոլի վրայից չի մաքրվի 5000 զինվորի արյունը, կորոնավիրուսից մահացած 2500 մարդու արյունը։ Նիկոլ դու դեռ կաս, բայց այլևս կապ չունես մեր վաղվա օրվա, մեր հավաքական ցավի հետ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ օրվա իշխանությունները կարողություն չունեն լուծելու մեր Հայրենիքի առաջ ծառացած բազում հիմնախնդիրները։
Այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը վարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարության ամբողջական հրաժարականն ու անցնցում հեռացումն է։
Կոչով դիմում ենք ՀՀ Շիրակի մարզի Արթիկ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Արևշատ, Սպանդարյան, Գեղանիստ, Գետափ, Փանիկ, Մեղրաշեն, Անուշավան, Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Լեռնակերտ համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, Կարեն Սարուխանյանին: Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն մեր Սփույռքի և ի բարօրրություն հայ ժողովրդի՝ կոչ ենք անում անհապաղ միանալ համաժողովրդական շարժմանը, հանդես գալ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և նրա գլխավորած կառավարության հրաժարականը։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ