Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուղանողական միությունները «Հանուն օրենքի» հասարակական շարժման հետ բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ ԵԽԽՎ-ի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» հակահայ զեկույցների:
Հայրենասիրական պաստառներ պարզած ցուցարարները պահանջագիր փոխանցեցին դեսպանատան աշխատակազմի ներկայացուցչին, որում կոչ են անում Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ հրաժարվել իրենց «խավիարանավթային» քաղաքականությունից և որոշումներ կայացնել՝ հիմնվելով մարդկային ազատությունների վրա:
Դաշնակցական երիտասարդներն իրենց պահանջագրով նաև կոչ արեցին քվեարկության նախօրեին ետ կանգնել այդ անպատվաբեր գործընթացից ու եվրոպական կառույցներին վերադարձնել իրենց հարիր հեղինակությունն ու սկզբունքայնությունը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդգրկված են երկու հակահայկական զեկույցներ՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» եւ բոսնիացի պատգամավորի՝ Սարսանգի ջրամբարին առնչվող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցները:
Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն վաղը՝ հունվարի 26–ին: