կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 08:58
Առանց Կատեգորիա

Քոչարյանի համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն․ Ալիկ Սարգսյան. «Հրապարակ»

Քոչարյանի համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն․ Ալիկ Սարգսյան. «Հրապարակ»

«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չնայած ընդգրկված չէ որևէ ուժի ընտրացուցակում, սակայն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համար․ մամուլում թյուրիմացաբար լուր էր հայտնվել, թե նա հեռացել է Հայաստանից։ Արտաշատում մի քանի օր առաջ Քոչարյանի և իր համակիրների հանդիպմանն էլ նա ներկա է գտնվել։ Ի դեպ, հանդիպումը կայացել է Ալիկ Սերգեյիչի եղբայրներին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանում։ «Այո, ես էլ եմ մասնակցել, ես դիմավորեցի, իմ մոտ է եղել, իմ նախագահն է, տասը տարի աշխատել եմ, համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն»,- երեկ ասաց նա՝ շեշտելով, որ պաշտոնի հավակնություններ չունի։ «Բայց իմ խղճի մտոք․․․ ես տեսնում եմ, որ երկիրը լավ տեղ չի գնում, ու պետք է ինչ-որ ձևով միջամտել»։

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, թե ինքը լքել է Հայաստանը, Սարգսյանն ասաց, որ 3-4 օրով մեկնել է Մոսկվա ու վերադարձել․ «Գնացել էի հետազոտվելու, սրտիս հետ կապված ժամկետն էր, փառք աստծո, նոր ստենտավորման կարիք չառաջացավ, վերադարձա Հայաստան»։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է միանգամից 3 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, երկրից բացակայել է ՀՔԾ քննիչի թույլտվությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։