|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ կազմված` Եղիշե Չարենցի «Գիրք մնացորդացն» արդեն 4 տարի է` արգելանքի տակ է: Գրքում Չարենցի նորահայտ անտիպ գործերն են, որոնք գրականագետը մեկտեղել է մի գրքում:
Yerkir.am-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ գիրքն արգելանքի տակից հանելու համար դիմել է ՀՀ նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: «Հանդիպել ենք, մանրամասն զրուցել: Գործն ընթացքի մեջ է, հիմա չեմ կարող ինչ-որ բան ասել, դեպքերից առաջ չընկնենք: Ամոթ է ուղղակի, որ 21-րդ դարում ինչ-որ գիրք կարող է արգելանքի տակ լինել»,- ասաց նա: