|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
Մարտի 23-ին Ադրբեջանի նախարարների կաբինետում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշում է ընդունվել երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Արտակարգ դրությունը կգործի մարտի 24-ից ժամը 00։00-ից մինչև ապրիլի 20-ը. հայտնում է Meydan TV-ն։
Նշված ժամանակահատվածում 65-անց մարդկանց արգելվում է դուրս գալ տնից։ Սահմանափակվում է Բաքու, Սումգայիթ և Ապշերոնի շրջան ելումուտը՝ բացառությամբ հատուկ ծառայությունների տրանսպորտի։ Կարգելվի տարբեր քաղաքներ և շրջաններ ուղևորափոխադրումները։ Կարգելվի նաև փողոցներում, բակերում, այգիներում և այլ հասարակական վայրերում 10-ից ավել մարդկանց հավաքը։ Խորհուրդ է տրվում երկու մետր հեռավորություն պահպանել անձանց միջև։