կարևոր
3940 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-05 20:07
Քաղաքական

Ի՞նչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես. Իշխան Սաղաթելյան

Ի՞նչ է կատարվում մեր շուրջը. օրվա իշխանությունը, «ապագա կա» կարգախոսի տակ, մեզ առաջարկում է նոր կապիլուլիացիա։ Այս իշխանությունը մեր հայրենիքը դրել է վառոդի տակառի վրա. այս մասին այսօր Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Օրվա իշխանությունները մեր ժողովրդին  համոզում են, որ սպասվող զիջումները թեև ցավալի են, բայց կենսական չեն։Մեզ համոզում են, որ հնարավոր է զիջել հայրենիքի մի մասը, բայց ապրել երջանիկ։Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել,մնացած մասը պահելու համար:Եվ ամենագլխավորը,մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք,որ փրկենք կյանքեր և ապրենք խաղաղ:

Աշխարում չկա մի ժողովուրդ, որն առաջնորդվել է այդ բանաձևով և այսօր պետություն ունի։Արդպես մտածող ազգերը կամ վերացել են կամ վաղուց  դարձել թափառական:

Մեր ազգը հազարամյակներ գոյատևել է այլ սկզբունքով՝ կյանքը տալ հանուն հայրենիքի։ Եթե այսօր մենք կանք,այստեղ ենք,հայրենիք ունենք,դա մեր ժողովրդի հերոսական զավակների շնորհիվ է,ովքեր իրենց կյանքիգնով պահել են հայրենիքը: Փառք մեր հերոս տղերքին:

Կապիտուլիացիայից հետո մեզ համոզում էին հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն,այլևս զոհեր չենք ունենա,բայց ի՞նչ եղավ՝ հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։Բոլոր նրանք, ովքեր ասում են զիջենք հանուն կյանքեր փրկելու խաղաղության անվան տակմեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության։

Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի  պաշտպանությունն և անվտանգությունը։Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:

Մենք բոլորս քաջ գիտակցում ենք՝ իսկապես ծանր վիճակում ենք, բայց երբհարցերը դրվում են հստակ, երբ նպատակները լինում են ազնիվ, հաջողությունն անխուսափելի է։ Ուրեմն՝ ոչ մի վհատվել, ոչ մի հուսահատություն։Կապիտուլյացիային դիմագրավելու մեր ներուժը սպառված չէ։

Մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին ՝ ինչպես կանխել Հայաստանի վերահաս կապիտուլյացիան։Ինչպես դիմագրավել առկա մարտահրավերներին:

Կապիտուլյացիան  կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ համերաշխության դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:

Ինչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես.

1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում,

2. պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում,

3. կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Այս երեք ուղղություններով հետեւողական, ամենօրյա տքնաջան աշխատանք պետք է իրականացվի նոր որակի իշխանության կողմից՝ կարող, բանիմաց, նվիրյալ ազգային գործիչների ջանքերի մեկտեղմամբ։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն:

Մենք այս ընթացքում մի շարք քննարկումներ ենք ունեցել  դիվանագետների, զինվորականների,պրոֆեսիանալմասնագետների հետ  և պատասխանատու կերպով հայտարարում ենք՝ այս երեք կենսական գործողություններն իրականացնելու ռեսուրս հայ ժողովուրդ ունի, և մենք դա անելու ենք։

Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորվի նոր իշխանությունը և ե՞րբ. սրանք հարցադրումներ են որ հնչում են ամեն օր:

Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։ Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։ Մենք  ձեռքներս ծալած նստած չենք:Այսօրվա հավաքը ապացույցն է:

Սիրելի հայրենակիցներ, դուք մեզ տվել եք Արցախը և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և  վճռականության պակաս չունենք,բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա:Մենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու  և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով,  ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը: