Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄ-ը ողջունում է եվրոպական երկրների որոշումը` ճանաչել Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ողջունում ենք Ավստրիայի, Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդներ, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեցիայի և Մեծ Բրիտանիայի որոշումները` ճանաչել Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Մենք նաև ոգեշնչված ենք ԵԽ-ի բանաձևով, որը ճանաչում է Գուաիդոյին ժամանակավոր նախագահ»,- ասել է Պոմպեոն:
Ավելի վաղ եվրոպական 12 երկիր ընդունել են Գուաիդոյին աջակցող բանաձևը: Այդ երկրներն են Իսպանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Չեխիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Շվեցիան, Խորվաթիան: