Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018 թվականի առաջին վեց ամսվա կտրվածքով` վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել. հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության գործունեության 100 օրն ամփոփելիս: Նա նշեց, որ տնտեսական աճը, այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով, կազմում 8.3%:
Նախարարի խոսքով` 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ ճյուղերի ավելացված արժեքի աճերը կազմել են` առևտուր և ծառայություններ` 9.5% (նպաստումը` 5.3 տոկոսային կետ), շինարարություն` 8.9% (նպաստումը քիչ է` 0.5 տոկոսային կետ), արդյունաբերություն` 6.8% (նպաստումը`1.4 տոկոսային կետ), գյուղատնտեսություն` 5.8% (նպաստումը` 0.5 տոկոսային կետ): «Զուտ հարկերի ավելացված արժեքի աճը կազմել է 8.7% (նպաստումը 1.0 տոկոսային կետ)»,- ընդգծեց նա:
Մինասյանը հայտնեց, որ 2018 թվականի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.3%: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.3%-ով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 4.6%, շինարարության ծավալը` 10.4%, շրջանառության ծավալը` 8.9%, ծառայությունների ծավալը` 18.7%»,- նշեց նա: