|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիան վերջին տասնամյակներին մեր առջև դրել է երեք նախապայման, հիմա ավելացրել է ևս 4-րդը: Այն է՝ հրաժարում Արցախից, հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում: Իսկ այս փուլում դրանց ավելացել է ևս մեկ պահանջ՝ միջանցք Սյունիքով: Հիմա ես հստակ հարց եմ տալիս ՀՀ իշխանություններին՝ այս 4 պահանջներից ո՞ր մեկն են պատրաստ բավարարել. ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավոր կուլիսային պայմանավորվածություններին և թշնամու հետ կնքվելիք նոր դավադիր պայմանագրերին:
Մանրամասն՝ տեսանյութում.