|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ եթե այլ երկրի քաղաքացին խառնվում է Հայաստանի ներքին գործերին և, օրինակ, հայտարարություն է անում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, կամ միջամտում է այլ ներքաղաքական հարցերի, ապա նրա մուտքը տվյալ երկիր արգելելը սպասելի էր։
«Կարծում եմ՝ այս քայլը սպասելի էր և տեղին։ Արդեն ասացի, ոչ միայն տեղին եմ համարում, այլև ասացի, թե ինչու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ անդրադառնալով ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ՀՀ մուտքի արգելքին։
Ըստ նրա, Հայաստանն ունի իր ներքին քաղաքական կյանքը, և ցանկալի չէ, որպեսզի որևէ այլ երկրի քաղաքական գործիչ կամ որևէ մեկն այլ երկրից մեր ներքաղաքական կյանքինորևէ ձևով միջամտի։
Աղբյուրը` yerevan.today