| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայիսի 13-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1940 թ. ծնված Փայլակ Ա.-ն և հայտնել, որ կնոջ եղբայրը դանակով հարվածել է:
Փայլակ Ա.-ի կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժ. 12.30-ին, եղբայրը` 1946 թ. ծնված Ստյոպա Ա.-ն, Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի հարակից կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածնել է ամուսնու դեմքին և ձեռքին:
Ժամը 14.10-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա, ուղեղի ցնցում, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ստյոպա Ա.-ն, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է վիճաբանության ժամանակ՝ Փայլակ Ա.-ի կողմից իր դեմքին և ձախ ձեռքին հարվածներ ստանալու պատճառով:
Կատարվում է հետաքննություն: