կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 10:33
Քաղաքական

Փաշինյանի աներձագը ճողոպրել է գերիների ծնողներից

Փաշինյանի աներձագը ճողոպրել է գերիների ծնողներից
Պատերազմում գերի ընկած եւ անհետ կորած զինծառայողների ծնողները ՔՊ-ական պատգամավորներին «բռնացնելու» համար այսօր՝ վաղ առավոտից, հավաքվել են ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց:
 
Ականատեսների խոսքով՝ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին մի կերպ է հաջողվել ճողոպրել ծնողներից: Նա այսօր ԱԺ է մտել օգնականների մուտքով:
 
Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ մինչ ուշ երեկո, փակ էին պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը եւ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Գերիների եւ անհետ կորածների հարազատները նշել էին, որ պատրաստվում են փակ պահել փողոցներն այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Նշենք, որ նրանց վրդովեցրել էր երեկ համացանցում տարածված տեսանյութը, որում Ալեն Սիմոնյանը գերիներին համարում է դասալիքներ և ասում, որ գերիներն իր համար չկան:
 
Ի դեպ, երեկ միջադեպ էր եղել նաև ԱԺ-ում ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին, Տարոն Ղազարյանին և այլոց ՔՊ-ական մի քանի պատգամավորներ կանչել էին ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի սենյակը և հարձակում գործել նրանց վրա։ Հարձակվողների թվում է եղել նաև Հրաչյա Հակոբյանը։