Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող է վթարի ենթարկվել`հայտնում է News.am-ը։
Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։
Լրատվամիջոցի հետ զրույցում նրա հայրը պատմել է, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ապա իր որդուն՝ Փայլակ Ասատրյանին ուղղաթիռով Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր. «Ամբողջ մարմինը սալջարդ է, ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասվել, անընդհատ քնացնում են, որ ցավեր չզգա։ Կոմայի մեջ է»։
Սիսակ Ասատրյանն ասել է, որ որդին 1,5 տարվա ծառայող է, 6 ամիս է մնում, որ ավարտի ծառայությունը, ծառայում է Արցախի ՊԲ-ում։
Yerkir.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, բայց առայժմ պատասխան չկա։ Նոր տեղեկությունների դեպքում կհայտնենք լրացուցիչ։