|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Երեկ երեկոյան հրաժարական է տվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմը` հրաժեշտի ընթրիքի ժամանակ: Հրաժարականի նպատակը մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին մասնակցելն է. Յըլդըրըմն առաջադրված է «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում. հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Որպես խորհրդարանի ամենատարեց անդամ` Ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնակատար է դարձել «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ջելալ Ադանը:
Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրությունը նախատեսված է փետրվարի 24-ին: Նախագահ է ընտրվում 400 և ավելի ձայն հավաքած թեկնածուն, իսկ ընտրության` երրորդ փուլ տեղափոխվելու դեպքում նվազագույն շեմ է համարվում 301 քվեն: