Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երէկւանից սկսւել է Իսլ. յեղ. պահակազօրի ցամաքային ուժերի «Ուժականութիւն» կոչւող զօրավարժութիւնը՝ Արաքս գետի սահմանամերձ շրջանում: Ռազմափորձի նպատակային հիմնական դրոյթներն են՝ տւեալ շրջանում ազգային անվտանգութեան ու ընդհանուր շահերի երաշխաւորումը: Ռազմափորձում, ինչպէս ռազմական ղեկավարութիւնն է յայտարարել, վարժանքները առաջնահերթօրէն ծառայելու են «Արաքսն անցնելու» համար նախատեսւած ու տեղակայմանը պատրաստ՝ կամուրջների օգտագործմանը…:
Այս իրողութիւնն իսկ հիմք է հանդիսացել Իրանցի կովկասագէտներին, որպէսզի ռազմափորձի յստակ ու «պարզորոշ պատգամ» համարեն հետեւեալը.- «Իրանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր սահմանի 28 կիլոմետրանոց հատւածը պէտք է մնայ կայուն եւ անփոփոխ»:
Ահաւասիկ՝ Իրանի պետական ամենաբարձր մակարդակի ռազմա-քաղաքական ղեկավարութեանց յայտարարւած ու բարձրաձայնւած «ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ», որի մասին արդէն երկամեայ ժամանակահատւածում ասւում ու յաճախակի կրկնւում է՝ յատկապէս Ադրբեջանի եւ նրան հովանաւորող շրջանային թէ արտաշրջանային ուժերի կողմից 2020 թ.-ին Արցախի դէմ լայնամասշտաբ ագրեսիայից յետոյ…:
Թող նմանատիպ ուժերն յոյս չփայփայեն Իրանի ներքին հասարակա-քաղաքական խմորումներին ի տես՝ արտաքին սպառնալիքների խաղաքարտերի օգտագործումներից, քանզի իրանական երկիր-պետութիւնն երբեւիցէ չի շեղւելու ազգային ու պետական պատմա-քաղաքական թէ ժամանակակից մնայուն ու անփոփոխ շահերի պաշտպանութիւնից...:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ