Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դադարեցնում է Հունաստանի հետ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի մեխանիզմը։
«Մեր պետության ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ հրաժարվում է հունական կողմի հետ հանդիպելուց։ Մենք բազմիցս առաջարկել ենք ռազմավարական խորհրդի հանդիպում անցկացնել ամենաբարձր մակարդակով, հունական կողմը հետաձգում էր ամսաթիվը։ Այժմ մենք պատրաստվում ենք գրավոր հայտարարություն այն մասին, որ մենք կասեցնում ենք մեխանիզմը»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալության խմբագիրներին տված հարցազրույցում։
Աթենքն ու Անկարան փորձում են բարելավել բարդ հարաբերությունները։ 2020 թվականի ամռանը Հունաստանն ու Թուրքիան երեք անգամ հայտնվել էին զինված հակամարտության եզրին, և հայտարարվել էր Հունաստանի զինված ուժերի ընդհանուր մոբիլիզացիա։ Պատճառն այն էր, որ Թուրքիան սկսեց սեյսմիկ հետախուզում Արևելյան Միջերկրական տարածաշրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։
Այժմ էլ երկու երկրների հարաբերությունները դարձյալ սրվել են. Էրդողանը հայտարարել էր, որ իր համար Կիրիակոս Միցոտակիսն այլևս գոյություն չունի։