կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 18:27
Հասարակություն

Թալանից, լափամանից խոսողներն իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի, լափամանի մեջ. Արեգնազ Մանուկյան

2015-ի ամռանը, երբ հոսանքի գնի ավելացման մասին խոսվեց, այդ ժամանակ ընդդիմություն աշխատող Նիկոլ Փաշինյանն ու իր նմանները թանկացման դեմ ելան փողոց բողոքի ցույցի, ամեն մեկն իր դերակատարումն ուներ, մեկը ջրվող էր աշխատում, մյուսը՝ գոռացող: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: «Հիմա ոչ միայն հոսանքը թանկացել է, բայց 2015-ին իրենց պատառողտող ու բողոքող տղաներն ու աղջիկները չկան, քանզի իրենք են դարձել իշխանավոր ու թանկացնող:

Թալանից, լափամանից խոսողներն իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի, լափամանի մեջ: Երեկվա հեղափոխականները փաստորեն բողոքում էին ոչ թե անարդարության դեմ, այլ որ իրենք չեն անարդարության կառավարիչները, իրենք չեն թանկացումներից օգտվողները: Դրական ակնկալիք չի կարող լինել մեր երկիրը պարտության տարած, հիմա Թուրքիայի բոլոր նախապայմանները բավարարող Փաշինյանի իշխանության պայմաններում»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: