|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտավախութուն է հայտնել, որ Եգիպտոսում կարող են իշխանության գալ արմատական իսլամի ներկայացուցիներ, եւ ԱՄՆ-ին ու Եվրոպային կոչ է արել հնարավորինս զերծ մնալ Հոսնի Մուբարաքի քննադատությունից. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Երկիրն ուժեղացնում է Եգիպտոսի և Գազայի հատվածի հետ սահմանների անվտանգությունը, քանի որ հնարավոր է` փախստականների հետ Իսրայել ներթափանցեն ահաբեկիչներ։ Իսրայելի իշխանությունները համարում են, որ, Եգիպտոսում տիրող իրավիճակի հետ կապված, հազարավոր մարդիկ, այդ թվում`Սինայի թերակղզու բեդվինները, ապաստան կփնտրեն Իսրայելում։