կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 16:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ էինք անում, խի՞ եք էդքան վախեցել, արա՛․ Իշխան Սաղաթելյան

Ի՞նչ էինք անում, խի՞ եք էդքան վախեցել, արա՛․ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների դեմ Ոստիկանության բռնություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Որովհետև իրենք «արա» են, որովհետև իրենց այդպես են պահում»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց, որ իրենք ընդամնեը գնացել էին նախարարությունների շենք՝ իմանալու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին։

«Քանի որ չունեն դիրքորոշում կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը, և այդքան համարձակություն չունեն հակադրվելու Նիկոլին, ոչ էլ հակառակը՝ հակադրվելու ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով թույլ չտալ, որ բարձրանանք նախարարությունների շենք»,-ասաց նա։

Սա խայտառակություն է, նշեց Սաղաթելյանը, «ժողովրդավարության բաստիոնից» խոսող իշխանությունն արգելում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, որոնք առնվազն 330  հազար քվե են ստացել, առնվազն այդքան մարդու անունից խնդիր բարձրաձայնելու իրավունք ունեն, ձևակերպել են ընդամենը մի պարզ փաստաթուղթ, որի մեխը հետևյալն է՝ Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում, ու ասում ենք՝ այս փաստաթղթի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք․ արդյունքում՝ Ներքին զորքեր, կարմիրբերետավորներ, սևբերետավորներ, շենքի ներսում՝ 6-րդ վարչության ու ԱԱԾ հատուկջոկատայինները․․․ «ի՞նչ էինք անում, խի՞ եք էդքան վախեցել, արա՛»։

Մանրամասն՝ տեսանյութում․