Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 14:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ին կոչ եմ անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է պախկված․ Իշխան Սաղաթելյան

Սա ազգային ազատագրական պայքար է. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ։

«Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է պախկված, ո՞ր պադվալում է պախկված»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այս պահին ձևավորվում է Ազգային փրկության կոմիտե։

«Հարգելի՛ հայրենակիցներ, մենք զիջելու հայրենիք չունենք»,- ասաց նա՝ նշելով, որ սա իշխանության համար, կուսակցական պայքար չէ։

«Դավաճան Նիկոլը պետք է հեռանա»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, հեռացիր»՝ վանկարկեցին ցուցարարները։

Ակցիայի մասնակիցների խումբը ճեղքելով՝ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել հարթակի վրա գտնվող առաջնորդներին։

Ավելի վաղ հաղորդել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը, որում նշվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։

Ավելի վաղ գրել էինք Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։

Նաև հայտնել էինք Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ: