կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 18:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում անհանզանդության ակցիա անեիք՝ գոռալով՝ «Նիկոլ, դավաճան»․ քաղաքացին՝ Սաղաթելյանին

Պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար ասում եք՝ ՔՊ-ի հետ սեղան նստելու իմաստ չեք տեսնում, նիկոլականներին համարում եք մեր քույրերն ու եղբայրները, իսկ նրանք դա համարում են թուլության նշան, ԱԺ-ում անհանզանդության ակցիա անեիք՝ ամբողջ ընթացքում գոռալով՝ «Նիկոլ դավաճան»՝ ըստ Yerkir.am-ի ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ասաց մի քաղաքացի Ֆրանսիայի հրապարակում հարցուպատասխանի ժամանակ։

Ես հիմա էլ եմ պնդում, որ նույնիսկ նրանք, ովքեր մեր հայացքները չեն կիսում, էլի մեր քույրերն ու եղբայրներն են՝ պատարսխանեց Իշխան Սաղաթելյանը։ Պատերազմից հետո հավատալ ու սատարել Նիկոլին՝ անտրամաբանական է, նշեց նա, բայց սրանց հեռացնելուց հետո պետք է երկրին բերել համերաշխություն, խաղաղություն, պետք է այդ մարդկանց հետ աշխատել։

Իսկ ինչ վերաբերւոմ է ԱԺ-ում գոռալուն՝ «Նիկոլ, դավաճան», արդեն նրա ճակատին ասել են, որ դավաճան է, պետք լինի՝ վաղն էլ կասեն․  նայում են՝ ինչն է ավելի արդյունավետ։

Մանրամասն՝ տեսանյութում․